Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0713.07.4 «Վերականգնվող էներգիայի
էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտության 0713.07.01.4 «Արեւային
էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման եւ սպասարկման էլեկտրիկ-փականագործ» որակավորման
մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների եւ
մասնագիտական պարտականությունների:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0713.07.4 «Վերականգնվող էներգիայի
էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտության 0713.07.01.4 «Արեւային
էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման եւ սպասարկման էլեկտրիկ-փականագործ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետեւյալ զբաղմունքները. 1) արեւային էլեկտրակայանի մոնտաժման, նորոգման եւ սպասարկման էլեկտրիկ-փականագործ,
2) արեւային ջերմակայանի մոնտաժման, նորոգման եւ սպասարկման էլեկտրիկ-փականագործ:
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0713.07.4 «Վերականգնվող էներգիայի
էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտության 0713.07.01.4 «Արեւային
էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման եւ սպասարկման էլեկտրիկ-փականագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են. 1) կատարել սարքավորումների մեխանիկական մոնտաժ եւ կարգաբերում, 2) կատարել կայանների էլեկտրական մոնտաժ եւ կարգաբերում, 3) բացահայտել սարքավորումների անսարքությունները եւ վերացնել դրանք, 4) կատարել արեւային էներգետիկ կայանի սարքավորումների տեխնիկական սպասարկում, 5) խորհրդատվություն տրամադրել արեւային էներգետիկ սարքավորումները շահագործողին, 6) հսկել արեւային էլեկտրատեխնիկական սարքավորումների եւ համակարգերի շահագործումը, 7) ապահովել արեւային էներգետիկ կայանների մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրիչների
անվնաս եւ ամբողջական տեղափոխումը, 8) ըստ նշանակության եւ ճիշտ օգտագործել գործիքներն ու սարքավորումները,

9) աշխատանքի բոլոր փուլերում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,
10) անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել սահմանված փաստաթղթերի կազմման համար,
11) կատարել էներգետիկ կայանների տեղակայման եւ մոնտաժման նախապատրաստական
աշխատանքներ,
12) ըստ անհրաժեշտության հայտ ներկայացնել պահանջվող նյութերի եւ գործիքների ձեռք բերման
վերաբերյալ, 13) լրացնել իր իրավասությանը վերաբերող փաստաթղթեր: